21 11 2018

Նոր մեղքեր գործելու փոխարեն աշխատե՛ք. Ֆարմանյան

Նոր մեղքեր գործելու փոխարեն աշխատե՛ք. Ֆարմանյան

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ հեղափոխության կազմակերպչի դերում Միքայել Մինասյանին տեսնողները պարզ հարգանք չունեն սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Նիկոլ Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժներին ու բոլորի համար պարզ մանիպուլյացիաներին` մամուլում ու սոցիալական ցանցերում կատարվող ամեն ինչ Միքայել Մինասյանի անվան հետ կապելով։

Դա պարզ հարգանքի բացակայություն է երբեմնի գործընկեր խմբագիրների ու լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվ ու ապրիլյան իրադարձությունների դե ֆակտո աջակից հանրության հանդեպ։ Սեփական խնդիրներն արդարացնելու համար միֆեր հորինելու կարիք չկա։ Նոր մեղքեր գործելու փոխարեն աշխատե՛ք, պարզապես աշխատե՛ք»,– գրառման մեջ նշում է Ֆարմանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ