21  11  2018

Վարչապետի պաշտոնակատարին կամ զեկուցվում է թերի կամ՝ զեկուցողի ճաշակով․ Հ2



Նոյեմբրի 20-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ2 հեռուստաալիքի լրագրողի հարցին ի պատասխան ասաց․ «Ինձ հետ հանդիպման ժամանակ ասվել էր, որ լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք է դրված, ես հետաքրքրվեցի, ինձ ասացին, որ լրատվամիջոցի ոչ մի հաշվի վրա կալանք դրված չէ, կալանք դրված է մեղադրյալ ներգրավված անձի հաշիվների վրա»:

Այնինչ թե հեռուստաընկերության ներկայացուցիչը, թե անձնակազմը վարչապետին մինչ այդ ուղղած նամակում խոսում էին ոչ թե հեռուստաընկերության, այլ նրա սեփականատիրոջ՝ Սամվել մայրապետյանի հաշիվների կալանքի մասին, որոնցից ֆինանսավորվում է հեռուստաընկերությունը: Սա հաստատող փաստաթղթերը ներկայացվել է Գլխավոր դատախազություն և վարչապետի աշխատակազմ:

Նշենք, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ։

Մանրամասն՝ Հ2-ի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ