21 11 2018

Ինտերպոլը նոր ղեկավար ունի

Ինտերպոլը նոր ղեկավար ունի

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) նոր ղեկավար ունի։

Նա Կորեայի Հանրապետության ներկայացուցիչ Կիմ Չոն Յանն է, որը մինչ այդ պաշտոնակատարն էր։

Ինտերպոլի նախկին նախագահ Մեն Հունվեյը սեպտեմբերին անհետացել էր, ապա հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Չինաստանում՝ կոռուպցիոն գործի շրջանակներում։ Արդյունքում հրաժարական տվեց։ Նոր ղեկավարի հավանական թեկնածուն Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Պրոկոպչուկն էր, որը կազմակերպության փոխնախագահն է։ Սակայն Ուկրաինան և մի քանի այլ երկրներ սպառնացել էին լքել կազմակերպությունը ռուս ներկայացուցչի ընտրվելու դեպքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ