20 11 2018

Կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ. Արթուր Ղազինյան․ 168․am

Կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ. Արթուր Ղազինյան․ 168․am

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի հետ կապված կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ, որը դառնալու է հետևանք՝ Փաշինյանի կողմից Հայաստանի թեկնածուից բացի, ցանկացած այլ թեկնածուի նկատմամբ վետոյի կիրառման։ «Այսինքն՝ եթե կփորձեն բելառուս թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջ մղել, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի համարժեք պատասխանի, այսինքն՝ վետոյի կիրառման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում շահեկան վիճակում կհայտնվի Ռուսաստանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Յուրի Սեմերիկովը կմնա պաշտոնում։ Բայց դրանից հետո, ըստ փորձագետի՝ ՀԱՊԿ գործընկերների միջև վստահությունը նվազագույնի կհասնի։

«ՀԱՊԿ-ի հետ կապված այլ խնդիրներ էլ են ծագելու. մասնավորապես՝ զենքի վաճառքը, որ կլինի հետագայում, նաև՝ Ռուսաստանի և մնացած երեք սուբյեկտի միջև կապը։ Բելառուսն ու Ղազախստանն այս պահին վարում են ակնհայտ հակառուսական քաղաքականություն ռազմական ոլորտում. Նազարբաևի այցը ԱՄՆ, այնուհետև՝ նրա ուղերձը, որ Ղազախստանը եղել է ռուսական լծի տակ, 1991թ. ձեռք են բերել անկախություն, որն այլևս երբեք չեն կորցնելու, ԱՄՆ-ից հայցում է տարածքային ամբողջականության պաշտպանություն, և այլն։ Շատ խորքային խնդիրներ են, որ Փաշինյանի գործոնն ու Խաչատուրովին ետ կանչելը դարձավ դետոնատոր՝ ՀԱՊԿ-ում առկա հակասությունների բացահայտման և խորացման համար»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Ստեղծված իրավիճակում Հայաստանը, ըստ նրա՝ պետք է առավելագույնս կանգնի կոշտ դիրքերի վրա, պաշտպանի պայմանագրով անդամ-պետությանը վերապահված բոլոր իրավունքները և մինչև վերջ հետամուտ լինի ազգային և պետական շահին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ