19 11 2018

Ռուս պատգամավորները կհետևեն ՀՀ ԱԺ ընտրություններին

Ռուս պատգամավորները կհետևեն ՀՀ ԱԺ ընտրություններին

ՌԴ Պետդումայի 4 խմբակցությունները ներկայացնող պատգամավորները դեկտեմբերին կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին, գրում է РИА Новости-ն։ Այս մասին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Պետդումային պատվիրակություն կլինի, ներկայացված կլինեն բոլոր խմբակցությունները»,- նշել է նա:

Գործակալության տվյալներով՝ պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ