16 11 2018

Եթե այս հապճեպությունը կապված է բարձր վարկանիշի հետ, դա չարիքների փոքրագույնն է․ Վ․ Սարգսյան

Եթե այս հապճեպությունը կապված է բարձր վարկանիշի հետ, դա չարիքների փոքրագույնն է․ Վ․ Սարգսյան

ՀՀԿ առաջին փոխնախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը «Հ2» ՀԸ տված հարցազրույցում ասել է, որ մեծ հույս ունի՝ արտահերթ ընտրությունները «հապճեպ» կազմակերպելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի այսօրվա բարձր վարկանիշն է։

«Ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը կայացվել է անմիջապես Երևանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո»,-ասել է Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դրա այլընտրանքը շատ ավելի մտահոգիչ կարող է լինել. «Եթե դա արվում է «հապճեպ մեծամասնություն» ձևավորելու և ամենատարբեր խնդիրներում որոշակի լուծումներ առաջարկելու նպատակով, այնպիսի լուծումներ, որոնք կարող էին անընդունելի լինել այսօրվա խորհրդարանում ներկայացված ուժերի համար` լինի դա արտաքին քաղաքականության հարցերում, Արցախի հիմնահարց, ներքին բարեփոխումների խնդիրներ և այլն։ Եթե այս հապճեպությունը և գործընթացի արագացումը կապված է միայն բարձր վարկանիշի հետ, դա չարիքների փոքրագույնն է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ