16 11 2018

Պատգամավորները կբացակայեն նիստերից, բայց աշխատավարձ կստանան

Պատգամավորները կբացակայեն նիստերից, բայց աշխատավարձ կստանան

ԱԺ 4 խմբակցությունները դիմում են ներկայացրել Արա Բաբլոյանին, որը վերաբերում է դեկտեմբերի 4-ից մեկնարկելիք ԱԺ հերթական նիստերին: «Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 4-ին գումարվող ԱԺ հերթական նիստերը համընկնում են դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններին նախորդող նախընտրական ժամանակահատվածին, միաժամանակ մտավախություն ունենալով, որ նիստերի ընթացքում պատգամավորների ելույթները կարող են մեկնաբանվել նախընտրական քարոզչության իրավունքի իրականացման չարաշահում, խնդրում ենք ԱԺ պատգամավորների բացակայությունը վերոնշյալ նիստերից համարել հարգելի»,- նշված է դիմումի մեջ։

ԱԺ նախագահը պարզաբանեց, որ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը նախընտրական քարոզչության սահմանափակումների մասին հստակ նշում է, որ չի կարելի չարաշահել և քարոզչություն անցկացնել՝ օգտագործելով պետական կառույցները, աշխատավայրը, տրանսպորտը և մի շարք այլ միջոցներ։

Բանն այն է, որ եթե պատգամավորևը բացակայի նիստից, աշխատավարձ չի ստանա, սակայն այս դեպքում էլ կարտոնվի քվորում չապահովելը։ Ակնհայտ է, որ դեկտեմբերի 4-ի քառօրյան չի կայանա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ