14 11 2018

Միայն ՀՀ-ՌԴ ռազմական դաշինքն է զսպում Ադրբեջանին և Թուրքիային․ Եվսեև

Միայն ՀՀ-ՌԴ ռազմական դաշինքն է զսպում Ադրբեջանին և Թուրքիային․ Եվսեև

Եթե Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիք առաջանա, ապա ՌԴ-ն գործի կդնի Հայաստանի հետ միացյալ զորախումբը: Այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ նշելով, որ նման սպառնալիք կարող է առաջանալ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

«Դա կարող է լինել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման փորձը»,- հայտնել է փորձագետը, ըստ որի՝ ռազմական գործողությունների սկսման դեպքում Ռուսաստանը կուժեղացնի զորախումբը Հարավային ռազմական շրջանի զորքի հաշվին:

«Միևնույն ժամանակ, կկազմակերպվի Հայաստանի տարածքի պաշտպանությունը, օդային տարածքի փակումը և անհրաժեշտության դեպքում՝ սահմանների պաշտպանության ուժային ապահովումը»,- նշել է Վլադիմիր Եվսեևը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ ՌԴ պետդումայի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինի խոսքերն արտահայտում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը: Շվիտկինը, մեկնաբանելով ՀՀ անվտանգության հարցում Ռուսաստանի դերի մասին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմական ագրեսիայի դեպքում ապահովել Հայաստանի անվտանգությունը: «Դա իրականության արտացոլումն է, և միայն դա է հանդիսանում զսպող գործոն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար»,- ասել է Վլադիմիր Եվսեևը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ