14 11 2018

Ընտրության համար դրսից բերած փողերը

Ընտրության համար դրսից բերած փողերը

Եվրոպական միությունը, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Շվեդիան աջակցություն կտրամադրեն Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման համար։

Ըստ այդմ, ԵՄ-ն կտրամադրի 1.5 մլն եվրո, Միացյալ Թագավորությունը՝ 700 հազար եվրո, իսկ Շվեդիան 500 հազար ֆունտ ստերլինգ և 1.5 միլիոն շվեդական:

Նոյեմբերի 14-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Մեծ Բրիտանիայի դեսպանը, Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարը ու ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը ստորագրեցին «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցության» ծրագրի փաստաթուղթը:

Այդ գումարով ձեռք կբերվեն տեսախցիկներ, ընտրողների նույնականացման սարքեր և կիրազեկեն ընտրողներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ