13 11 2018

ՀՀԿ ԳՄ նիստ է արել, հաստատել նախընտրական ցուցակը

ՀՀԿ ԳՄ նիստ է արել, հաստատել նախընտրական ցուցակը

ՀՀԿ-ն երեկոյան Գործադիր մարմնի նիստ է արել, որի ընթացքում նախընտրական ցուցակը հաստատվել է։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․ «Հարգելի լրագրողներ, ՀՀԿ նախընտրական ցուցակը վաղը ԿԸՀ կներկայացվի 17։15։

Շնորհակալություն համագործակցության համար»։

Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Ցուցակի կազմը հաստատվել է նոյեմբերի 13-ին՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ