13 11 2018

ՀՀ իշխանություններին ՀԱՊԿ-ում բարդ խնդիրներ են սպասվում. քաղաքագետ․ 168.am

ՀՀ իշխանություններին ՀԱՊԿ-ում բարդ խնդիրներ են սպասվում. քաղաքագետ․ 168.am

«Այն փաստարկները, որոնք բերվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հետ կապված, ինձ և՛ արհեստական են թվում, և՛ բացատրելի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բելառուս քաղաքագետ Վալեր Կարբալևիչը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին ու Բելառուսում Ադրբեջանի դեսպանի և Բելառուսի նախագահի հանդիպմանը հնչած դիտարկումներին:

Վալեր Կարբալևիչը նշեց, որ Աստանայում գլխավոր քարտուղարի թեկնածության հարցի հետաձգումը ցույց է տվել, որ կան բավականին լուրջ տարաձայնություններ: Նրա խոսքով, Հայաստանն ունի քվոտա և ցանկանում է այն պահպանել, իսկ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ղազախստանն ու Բելառուսը փորձում են դրան խոչընդոտել:

Բելառուս քաղաքագետի խոսքով՝ մատնանշվող փաստարկներն իրեն և՛ արհեստական են թվում, և՛ բացատրելի, քանի որ, եթե հայկական կողմը ցանկանում է պահպանել այդ պաշտոնը, ուրեմն կա գիտակցում, որ պատրաստ է դրան՝ անկախ ներքաղաքական զարգացումներից: «Սակայն հիշենք նաև, թե ինչպես կորցրեց Հայաստանն այդ պաշտոնը` կրկին ներքաղաքական զարգացումների և հարուցված քրգործի պատճառով: Կարելի է ենթադրել, որ իրավիճակի զարգացումները ՀՀ իշխանությունների համար ևս անկանխատեսելի են, այլապես Հայաստանը ետ կկանչեր իր թեկնածուին և միանգամից այլ թեկնածու կառաջադրեր, այդ դեպքում որևէ խնդիր չէր առաջանա:

Ըստ իս, Ադրբեջանը ցանկանում է նաև կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ-ում և կփորձի դա անել: Հայաստանը դա թույլ չի տա բնականաբար, բայց կարծում եմ` ՀԱՊԿ-ում կլինեն լուրջ տարաձայնություններ այս թեմայի վերաբերյալ, քանի որ ՀԱՊԿ բոլոր անդամները, բացառությամբ Հայաստանի, կցանկանան Ադրբեջանին տեսնել ՀԱՊԿ-ում, կցանկանան, որպեսզի կառույցն ընդլայնվի: ՀՀ իշխանություններին ՀԱՊԿ-ում բարդ խնդիրներ են սպասվում, որոնց պետք է կարողանան դիմադրել, որի համար հարկավոր է լավ հարաբերություններ ունենալ ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Խոսքն այն մասին է, որ Հայաստանը կպահպաներ իր քվոտայով իրեն հասանելի պաշտոնը, եթե Ռուսաստանի համար Խաչատուրովի հետ տեղի ունեցածը չլիներ անակնկալ: Իսկ հիմա Ռուսաստանը չի միջամտի և հարցը լուծումը կթողնի մյուս երկրներին»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ