13 11 2018

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հաստատվել է

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հաստատվել է

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Ցուցակի կազմը հաստատվել է նոյեմբերի 13-ին՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում։

Առաջին տասնյակում են Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը, Զարուհի Բաթոյանը։

Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև «ռեյտինգային» ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ «Իմ քայլը» դաշինքի «ռեյտինգային» ընտրացուցակով առաջադրվելու են բոլոր մարզպետները, բացի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից։

 

 

Նշենք, որ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ