12  11  2018

Վիճաբանություն և քաշքշուկ` Սիսիանի ՔՊԿ տարածքային գրասենյակում․ նիստը տապալվել է․ Vorotan.am

Վիճաբանություն և քաշքշուկ` Սիսիանի ՔՊԿ տարածքային գրասենյակում․ նիստը տապալվել է․ Vorotan.am

Նոյեմբերի 11-ին ՔՊԿ Սիսիանի տարածքային գրասենյակում փորձել են կրկնել նախորդ իշանությունների արատավոր գործելաոճը: Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը ԱԺ ընտրություններում, որպես ռեյտինգային թեկնածու, փորձել է առաջադրել նախկին մարզպետ, ԲՀԿ- ական Կարեն Համբարձումյանի թեկնածությունը` անտեսելով տարածքային գրասենյակում այդ առթիվ տեղի ունեցած քվեարկությունը, որի արդյունքում գրասենյակի հիմնադիրներից մի քանի թեկնածու էր ընտրվել: Ամիսներ շարունակ ասվել էր, որ ՔՊԿ գրասենյակում ԲՀԿ-ի կցորդներն են, որն ապացուցվեց այդ օրը, գրում է Vorotan.am-ը։

Ինչպես Սիսիանի հասարակության, այնպես էլ ՔՊԿ տարածքային գրասենյակի կողմից չի ընդունվել այդ անհիմն առաջարկը, որի պատճառով վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել գրասենյակում, արդյունքում տապալվել է նիստը:

Նշված իրավիճակում անհրաժեշտ է, որ ՔՊԿ վարչությունը ականջալուր լինի ՔՊ համակիրների և հասարակության կարծիքին:

ՔՊ համակիր` Արման Նազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ