12 11 2018

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Թրամփը

ԱՄՆ  Դոնալդ Թրամփն Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում կազմակերպված տոնակատարությունների շրջանակում արդյունավետ քննարկում է ունեցել ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև այլ առաջնորդների հետ, հայտնում է CNN-ը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Թրամփի՝ ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Գործողության միջին և փոքր շառավղով միջուկային հրթիռների վերացման մասին» համաձայնագրից դուրս գալու մտադրությունը, սիրիական հակամարտությունը, առևտուրը, պատժամիջոցները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում, Չինաստանում ու Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ