09  11  2018

Եթե ԱՄՆ-ն Իրանի հարցով ճնշի ՀՀ-ին, Ռուսաստանը կաջակցի. Կլինցևիչ

Եթե ԱՄՆ-ն Իրանի հարցով ճնշի ՀՀ-ին, Ռուսաստանը կաջակցի. Կլինցևիչ

Ժամանակն է, որ ԱՄՆ-ը վերջ դնի վոլյունտարիզմին, պետք է առաջնորդվել միջազգային իրավունքի նորմերով: Հայաստանը` որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի բարեկամություն անելու ում հետ ցանկանա, և որևէ մեկը նրան մեղադրելու իրավունք չունի: Այս մասին Մոսկվա-Մինսկ-Երևան-Տալլին տեսակամրջի ընթացքում ասաց ՌԴ ԴԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ընտրությանը:

«Չեմ կարծում, թե Հայաստանն այս  հարցում պետք է շատ  մտահոգվի, բայցև չպետք է անտեսի ԱՄՆ-ի ճնշման հավանականությունը: Մյուս կողմից՝ կա Ռուսաստանը և նրա աջակցությունը, սա ևս պետք է հաշվի առնել»,- նշեց նա՝  հույս հայտնելով, որ մոտ ապագայում խնդրի լուծման ծրագիր կմշակվի:

Անդրադառնալով  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ զարգացումներին՝ Կլինցևիչը նշեց՝ քաղաքական գործիչները գնում են, գալիս են նոր գործիչներ` իրենց պոտենցիալով, որը մեզ երբեմն թվում է ոչ  բավարար: Այստեղ պետք է խոսել սկզբունքներից, որոնք ընկած են միջազգային իրավունքի հիմքում, որով էլ պետք է առաջնորդվել։

«Պետք է աշխատել միջազգային իրավունքի նորմերին և ՀԱՊԿ շրջանակում առկա պայմանավորվածություններին համապատասխան: Եթե ամեն անգամ սեփական պլաններն առաջ տանենք, մենք ոչ մի լավ բանի չենք հասնի: Սա իմ անձնական կարծիքն է, նրբությունների մեջ չեմ խորանում»,- շեշտեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ