09  11  2018

Ալիևին ցանկացել են հրավիրել ՀԱՊԿ գագաթնաժողովին․ «Коммерсантъ»

Ալիևին ցանկացել են հրավիրել ՀԱՊԿ գագաթնաժողովին․ «Коммерсантъ»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Աստանայում կայացած գագաթնաժողովին որպես հյուր հրավիրելու հարցը, սակայն հայկական կողմը դեմ է եղել այդ առաջարկին: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին մասնակցած աղբյուրներին:

Ինչպես հաղորդել են աղյուրները, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այս առաջարկին կողմ են եղել նաև որոշ այլ ղեկավարներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Ալիևը պատրաստ էր մեկնել Աստանա, սակայն այս առաջարկին դեմ է հանդես եկել հայկական կողմը:

«Դաշինքի մասը չկազմող պետությունների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, եթե կազմակերպության բոլոր անդամները համաձայնեն», - նշել է պարբերականի՝ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի պատվիրակության բարձաստիճան ներկայացուցիչ զրուցակիցը՝ հավելելով, որ այս հարցում կոնսենսուսի չեն հասել:

Իլհամ Ալիևի հրավերի մասին այս տեղեկությունը մեկնաբանելու «Коммерсантъ»-ի խնդրանքին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է. «Մենք նման տեղեկություն չունենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ