08 11 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը․ Նազարբաև

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը․ Նազարբաև

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությա նոր գլխավոր քարտուղարը, ամենայն հավանականությամբ, կլինի Բելառուսի ներկայացուցիչը: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո, գրում է Spuntik Ղազախստանը:

«Հարցն առաջացել է այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչ Խաչատուրովը մեր գլխավոր քարտուղարն էր, սակայն  հետ կանչվեց։ Պատճառները ես չեմ նշի, դա հայական կողմի գործն է։ Ըստ կանոնադրության՝ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է։ Իհարկե, Հայաստանը ցանկանում է երկարաձգում, սակայն բոլոր անդամ երկրների ղեկավարները նշել են, որ մնում է մեկ տարի, նա նույնիսկ չի հասցնի շրջել երկրներով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է նորմալ գործող գլխավոր քարտուղար հաջորդ՝ բելառուսական կողմից»,–նշել է Նազարբաևը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ