08  11  2018

Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չլուծվեց

Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չլուծվեց

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ  անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է ТАСС-ը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կկայացնեն Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ընտրության հարցին բավական ժամանակ հատկացվեց: Պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշում ընդունել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Պաշտոնակատարը կշարունակի աշխատանքը մինչև դեկտեմբերի 6-ը»,- հայտնել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Աստանայում տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ