08  11  2018

Մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը

Մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է ռուսական TACC գործակալությունը:

Նիստի ընթացքում պետք է քննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ինչպես նաև ստորագրվի շուրջ 20 փաստաթուղթ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը:

ՀԱՊԿ  նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին, այս մասին տեղեկացնում է ru.sputniknews.kz-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ