08 11 2018

Թրամփը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազին

Թրամփը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին՝ նրան փոխարինելով նախկին դաշնային դատախազ Մեթյու Ուիթաքերով: Ակնկալվում էր, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Սեշնսը չի մնա իր պաշտոնին, հայտնում է Daily Mail-ը:

Նախագահն ու Սեշնսը լուրջ տարաձայնություններ ունեին 2016թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը վերաբերող գործով ընթացող աղմկահարույց հետաքննության շուրջ: Պարբերականը նկատում է, որ Ուիթաքերին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելով՝ Թրամփը ցանկանում է այնպես անել, որ գլխավոր դատախազությունը փակի «ռուսական գործով» հետաքննությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ