08  11  2018

Միքայել Սողոմոնյանը՝ Գազի, հոսանքի, ջրի սակագնի և իր դեմ տպագրվող հոդվածների մասին



Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանն արդարացի է համարում ներկայում Հայաստանում գործող գազի սակագինը: Այս մասին նոյեմբերի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

Դիտարկմանը, որ գազը սահմանին 150 դոլարով է ձեռք բերվում, իսկ բնակչությանը 300 դոլարով վաճառվում, Միքայել Սողոմոնյանը հակադարձեց, որ այդ համեմատությունն ի սկզբանե սխալ է, որովհետև 150 դոլար գնի մեջ ԱԱՀ-ն չի ներառում: Նա նշեց, որ ընդհանուր միջինում այդ ցուցանիշը 255 դոլար է:

«Նվազեցման մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, առաջինը կախված է սահմանին գազի գնի մեծության հետ, որ հիմա բանակցությունները գնում են, ես որևէ բան չեմ կարող ասել, ավելին՝ հանձնաժողովը երբեք և հիմա էլ բանակցային կողմ չի հանդիսացել»,- ասաց Միքայել Սողոմոնյանը։

Միքայել Սողոմոնյանն անդրադարձավ նաև հոսանքի ու ջրի սակագներին, պայմանավորված սակագին բարձրացնելու վերաբերյալ քրգործին։

«Ժամանակ» թերթը գրել էր, թե այս պահին կառավարությունում է գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագ¬նի ձևավորման մի հաշվարկ, ըստ որի՝ գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, ինչպես նաև էականորեն կարելի է նվա-զեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն Միքայել Սողոմոնյանը և ՀԾԿՀ նախկին աշխատակից, իսկ այժմ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Գարեգին Բաղրամյանն անում են ամեն ինչ, որ այդ հաշ¬վարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Լուրը Միքայել Սողոմոնյանը հերյուրանք որակեց․

«Եթե ուշադիր կարդաք, գրված է, որ էդ մտացածին հաշվարկը կառավարությունում է և մենք թույլ չենք տալիս, որ հասնի կառավարություն․ մենք ո՞նց կարող ենք միջամտել, որ վարչապետին չհասնի, եթե կառավարությունում է հաշվարկը, էնեգետիկայի նախարարն ի՞նչ պետք է անի։ Դա հերյուրանք է, մոլորություն են մտցնում սպառողների մեջ»։

Նշենք, որ վերջին երկու հարցերին հարցին անդրադարձել էր նաև նախարար Գարեգին Բաղրամյանը՝ դարձյալ սուտ որակելով։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ