08 11 2018

Սփյուռքի նախարարը կադապտացնի հայրենադարձ գործարարներին

Սփյուռքի նախարարը կադապտացնի հայրենադարձ գործարարներին

Հայաստանի կառավարությունը Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով 81 մլն 294 հազար դրամ կփոխանցի սփյուռեքի նախարարությանը, որից 26,7 միլիոնը՝ արտասահմանյան գործուղումների համար, 45 միլիոնը՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը:

Համաձայն կառավարության հիմնավորման՝ հայրենադարձ գործարարներն ադապտացիայի խնդիր ունեն, ինչն իրենից ենթադրում է տնտեսական միջավայրի ուսումնասիրություն, փաստաթղթաշրանառության քաշքշուք և այլ խնդիրներ, որոնք առաջանում են բիզնեսի կամ հենց անձի՝ բնակության վայրը տեղափոխելու հետ կապված։ Սփյուռքի ներուժ հանդիսացող սեկտորը՝ բիզնեսմենները, նույնիսկ երբ շատ հաճախ այցելում են Հայաստան, այցելում տեսարժան վայրեր, հարենիքի կարոտն առնում, սակայն չեն ծանոթանում տնտեսական և բիզնես միջավայրին այնպես, որ իմանան, թե ինչ է իրենց սպասվում եթե մի օր որոշեն իրենց տնտեսական գործունեությունը ծավալել Հայաստանում։ Այդ անորոշությունն էլ իր հերթին արգելք է հանդիսանում Հայաստան տեղափոխվելու համար։

«Ներուժ» ծրագրի խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը։ Սփյուռքահայ ձեռներեցները Հայաստանը պետք է դիտարկեն ոչ միայն արյան կանչով պարուրված հող այլև իրատեսական ձեռնարկատիրական միջավայր, որտեղ կարելի է ոչ միայն այցելել տարեկան մեկ անգամ այլև իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և ի վերջո ապրել և արարել հայրենիքում։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացմանը հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով, աջակցել Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրականացմանը:

Իրավական ակտի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում ներդումների իրականացմանը, որը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման: Այդ աշխատանքներում կարևոր է սփյուռքի երիտասարդության ներուժի ներգրավումը: Ծրագրի նպատակն է սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել Հայաստանում խթանալու սթարթափ էկո համակարգի կայացումը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի հայրենադարձության խթանմանը:

Տարեկան մինչև 100 սփյուռքահայ գործարարների կներկայացվեն Հայաստանում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները, ինչպես նաև կստեղծվի հնարավորություն սկսել սթարթափ Հայաստանի Հանրապետոթյունում, ինչպես նաև տարբեր աղբյուրներից հավաքագրված գումարի միջոցով ստանալ աջակցություն:

Մինչև 10 լավագույն բիզնես ծրագրերը կֆինանսավորվեն մինչև 15 մլն դրամով և Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ