08  11  2018

ՀՀ նոր իշխանությունները վերադառնում են կարգավորման կառուցողական հուն․ Մամեդյարով

ՀՀ նոր իշխանությունները վերադառնում են կարգավորման կառուցողական հուն․ Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «Trend» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաեւ Արցախի հակամարտության կարգավորման խնդրին։

Մամեդյարովն ասել է, որ ամենայն հավանականությամբ հայկական նոր իշխանություններին պետք է ժամանակ, որպեսզի համակողմանի կարողանան ուսումնասիրել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մանրամասնել է, որ համանախագահների՝ օրերս տեղի ունեցած հերթական տարածաշրջանային այցի ընթացքում մտքեր են փոխանակվել բանակցային գործընթացի ներկայիս վիճակի և հեռանկարների մասին։ Նա, վկայակոչելով միջազգային հանրությանը, ասել է, որ վերջին շրջանում բավական շատացել են համաշխարհային հանրության կողմից ուղարկված ազդակներն առ այն, որ հակամարտության չկարգավորվածությունը բացասական հետևանքներ է ունենում տարածաշրջանի և հատկապես ՀՀ-ի համար։

Մամեդյարովը Նիկոլ Փաշինյանի կաբինետի կեցվածքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների նկատմամբ որակել է որպես «վերադարձ կառուցողական և արդյունավետ հուն», ինչի առաջին քայլը խաղաղության համար պայմանների ապահովումն է, որի մասին խոսում է Երևանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ