06 11 2018

Կիմ Չեն Ինը կարող է առաջիկայում այցելել ՌԴ

Կիմ Չեն Ինը կարող է առաջիկայում այցելել ՌԴ

ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի` ՌԴ այցի հնարավորությունը մշակվում է, սակայն հստակ ժամկետների մասին դեռևս վաղ է խոսել: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, գրում է ТАСС-ը։

Նա նշել է, որ Պետդումայում հույս ունեն՝ այցը կկայանա մինչև տարեվերջ:

Լեոնիդ Սլուցկին հավելել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանը և պատրաստ է այդ հարցով երկխոսություն զարգացնել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ