06 11 2018

Բելառուսում ռուսական ռազմաբազա հարկավոր չէ. Լուկաշենկո

Բելառուսում ռուսական ռազմաբազա հարկավոր չէ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ Մինսկն ի վիճակի է սեփական ուժերով ապահովել անվտանգությունն իր տարածում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Շատ հաճախ քննարկվում է Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազայի խնդիրը: Դա շինծու խնդիր է։ Մենք ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք ՌԴ-ի հետ. կլինի այստեղ ռազմաբազա, չի լինի, տարբերություն չկա: Մենք ռազմաբազան չենք տեղակայում այստեղ ոչ թե այն պատճառով, որ ցանկանում ենք ցույց տալ, որ ինքնիշխան ենք, անկախ ենք, այլ այն պատճառով, որ դա պարզապես հարկավոր չէ»,- նշել է Լուկաշենկոն Մինսկում ամերիկացի վերլուծաբանների հետ հանդիպման ընթացքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ