03  11  2018

ԱՄՆ-ն Իրանի դեմ հոգեբանական պատերազմ է սանձազերծում․ ԱԳՆ

ԱՄՆ-ն Իրանի դեմ հոգեբանական պատերազմ է սանձազերծում․ ԱԳՆ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներով ձգտում է հոգեբանական պատերազմ սանձազերծել Իրանի ժողովրդի դեմ: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, գրում է ТАСС-ը։

Անդրադառնալով նոյեմբերի 4-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանն այդ առիթով որևէ անհանգստություն չունի և դրանք չեն կարող ազդել Իրանի ժողովրդի վրա:

«Մենք անհանգստանալու որևէ պատճառ չունենք։ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից ոչ մեկը չի կարող գործել Իրանի հզոր ժողովրդի դեմ»,- ասել է մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն միջազգային բանկերին, ընկերություններին ճնշելու համար զանազան միջոցների է դիմել և հսկայական գումարներ ծախսել՝ ստիպելով նրանց խզել կապերը Իրանի հետ, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են եղել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ