03 11 2018

ՔՊ-ն ընտրությունների կգնա «Իմ քայլը» դաշինքով

ՔՊ-ն ընտրությունների կգնա «Իմ քայլը» դաշինքով

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով։ Այս մասին հայտնել է ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը:

Նա տեղեկացրել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում ցուցակը կազմելու ուղղությամբ: «Մեր   ցուցակը մեծամսամբ բաղկացած կլինի ՔՊ անդամներից, ինչպես նաև հանրային այլ գործիչներից»,-ասաց Նազարյանը՝ հավելելով, որ ՀՀԿ  ցուցակով ընտրված պատգամավորներից  2-ը կընդգրկվեն  «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում։

Նրա խոսքով՝ այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանն ընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում:

«Այդ մարդիկ հենց շարժման սկզբից հստակ իրենց դիրքորոշումը հայտնել են, և հանրության կողմից կա հստակ դրական դիրքորոշում նրանց նկատմամբ»,-ասաց Նազարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ