02 11 2018

Ռոբերտ Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին. Yerkir.am

Ռոբերտ Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին. Yerkir.am

Նոյեմբերի 2-ին գործարար Սիլվա Համբարձումյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով: Խոսելով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ բացված գործի մասին՝ նա նշել էր, որ 2008-ին իր բաժնեմասերի մի մասը վաճառել է արաբներին, և որպեսզի իրեն չխանգարեն, խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Մայրապետյանը, ըստ Համբարձումյանի, որպես միջնորդ է հանդես եկել:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Համբարձումյանի ասածը հերյուրանք է՝ սկզբից մինչև վերջ: «Կեղտոտ սուտ է, բնականաբար, նման բան տեղի ունենալ չէր կարող: Մենք դատական գործընթաց ենք սկսելու և պահանջելու ենք, որպեսզի այդ կինը դատարանում պատասխան տա և ներողություն խնդրի իր հայտարարությունների համար: Այն, ինչ այսօր ասել է Համբարձումյանը, սուտ է»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ