02 11 2018

ԱԺ նախընտրական քարոզարշավը կտևի 12 օր. ԿԸՀ

ԱԺ նախընտրական քարոզարշավը կտևի 12 օր. ԿԸՀ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։

«Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նիստում որոշվեց նաև տարածքային ցուցակներում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից առաջադրվող թեկնածուների թիվը։ Դրանք տվյալ տարածքի յուրաքանչյուր 15000 քաղաքացու հաշվարկով կարող են առաջադրել մեկ տարածքային թեկնածու:

Ըստ այդմ, թիվ 1 ընտրական տարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն) թեկնածուների առավելագույն թիվը սահմանվեց 13:

Թիվ 2 ընտրական տարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:

Թիվ 3 ընտրական տարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 4 ընտրական տարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) թեկնածուների առավելագույն թիվը՝ 13:

Թիվ 5 ընտրական տարածքում (Արարատի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:

Թիվ 6 ընտրական տարածքում (Արմավիրի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 7 ընտրական տարածքում (Արագածոտնի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 7:

Թիվ 8 ընտրական տարածքում (Գեղարքունիքի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 12:

Թիվ 9 ընտրական տարածքում (Լոռու մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 12:

Թիվ 10 ընտրական տարածքում (Կոտայքի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 11 ընտրական տարածքում (Շիրակի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 12 ընտրական տարածքում (Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 10:

Թիվ 13 ընտրական տարածքում (Տավուշի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 17:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ