30 10 2018

Կարծում ենք, որ Թուրքիան վերջ ի վերջո Հայաստանի հետ կառուցողական երկխոսության կձգտի. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Կարծում ենք, որ Թուրքիան վերջ ի վերջո Հայաստանի հետ կառուցողական երկխոսության կձգտի. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Պարոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ մեր կողմից զենքի ձեռքբերման հարց չի քննարկվել, այդ հարցը բանակցությունների թեմա չի եղել։ Այս մասին «Էխո Մոսկվի»–ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը։

«Առաջին հերթին, առաջարկ չի եղել։ Երկրորդ հերթին, պետք է հաշվի առնել, որ զենքի շուկան մի կողմից սովորական շուկա է, սակայն այստեղ կան որոշ ռազմատեխնիկական իրողություններ։ Մենք այս ոլորտում սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ, մեր զինված ուժերը, սպաները հարմարեցված են ռուսական զենքին, սպասարկմանը եւ մենք ունենք համապատասխան պայմանները»,–նկատել է Տողանյանը։

Նա անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորություններին՝ նշելով, որ մենք հուսով էինք, որ այս սահմանը Բեռլինի պատից հետո Եվրոպայի վերջին փակ սահմանն է, որ հայ-թուրքական սահմանը առանց որևէ նախապայմանների կբացվի:

Դեսպանի խոսքով, մինչ այդ, թուրքական կողմն, այս հարցը աշխարհաքաղաքական համատեքստում է դիտարկում:

«Այստեղ գնդակն այնուամենայնիվ թուրքական կողմում է: Մենք կարծում ենք, որ փակ սահմանի հեղինակները հենց թուրքերն են: Մենք կարծում ենք, որ Թուրքիան վերջ ի վերջո Հայաստանի հետ կառուցողական երկխոսության կձգտի», -նշել է Տողանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ