29 10 2018

Վրաստանում առաջին փուլով նախագահ չընտրեցին

Վրաստանում առաջին փուլով նախագահ չընտրեցին

Նախնական տվյալներով՝ Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին հավաքում է ձայների 38.61 տոկոսը (493092 ձայն), իսկ ընդդիմադիր միասնության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37.72 տոկոսը (475883 ձայն), հաղորդում է Sputnik Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԿԸՀ տվյալները։

Այսպիսի պատկեր է քվեաթերթիկների 99 տոկոսի մշակումից հետո:

ԿԸՀ-ի տվյալները հաստատում են, որ հարկավոր է լինելու անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

10.99 տոկոսով երրորդ հորիզոնականում է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն (139729 ձայն): Չորրորդ հորիզոնականում Շալվա Նաթելաշվիլին է՝ ձայների 3.76 տոկոսով (47786 ձայն), իսկ հինգերորդ հորիզոնականում՝ Զուրաբ Ջապարիձեն՝ ձայների 2.26 տոկոսով (29581 ձայն):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ