26 10 2018

«Պուտինի միջնորդությամբ են կողմերը Դուշանբեում համաձայնության եկել»․ «168 Ժամ»

«Պուտինի միջնորդությամբ են կողմերը Դուշանբեում համաձայնության եկել»․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանից քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: «Բայց Փաշինյանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ինձ հակասական է թվում` նա մեկ նշում է, որ պետք է ԼՂ-ն վերադարձնել բանակցային սեղան, բայց շարունակում է բանակցությունները նախկին ձևաչափով, այսպես կարելի է անվերջ խոսել: Հայաստանը կարգավորման ճանապարհային քարտեզ չունի, ամերիկացիներն առաջ են մղում Մադրիդյան սկզբունքները: Հաշվի առնելով բանակցային գործընթացի գաղտնիությունը՝ մեզ տարօրինակ է թվում այն ամենը, ինչ կատարվում է. Նյու Յորքում նախարարները բանակցում են մի քանի ժամ, մի քանի ժամ պետք է բանակցել ինչ-որ հստակ օրակարգի շուրջ, հնարավոր չէ ժամեր շարունակ դատարկ խոսել, բայց մենք չգիտենք, թե ինչ է քննարկվում այդքան ժամանակ:

Այսինքն՝ նրանք մի քանի ժամ խոսում են, բայց դա գաղտնի է: Տպավորություն է, որ ինչ-որ բան է պատրաստվում, քանի որ Բաքվում Փաշինյանին մեղադրում են, ռուս-հայկական հարաբերություններում խնդիրներ կան, բայց Պուտինի միջնորդությամբ կողմերը Դուշանբեում համաձայնության են գալիս օպերատիվ կապ հաստատելու հարցի շուրջ: Այսինքն` սա նշանակում է, որ կողմերի միջև կա պայմանավորվելու հնարավորություն: Մեզ գործընթացից հայտնի չէ գրեթե ոչինչ, բայց ժամանակը ցույց կտա, որ գործընթաց կա, որը նկատելի է բոլոր կողմերի հայտարարություններում»,- ասել է Տարասովը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ