25 10 2018

ՀՀԿ-ն դեմ կքվեարկի ԸՕ-ին, բայց դա «ինադու քայլ» չէ․ Շարմազանով․ 168․am

ՀՀԿ-ն դեմ կքվեարկի ԸՕ-ին, բայց դա «ինադու քայլ» չէ․ Շարմազանով․ 168․am

«ՀՀԿ-ն իր կարծիքը հայտարարությամբ տարածել է և այդ կարծիքը բացառապես քաղաքական է, տրամաբանական է և փոփոխության ենթակա չէ, որովհետև ինչպես այս կամ այն ուժը իրավունք ունի իր ֆունդամենտալ կարծիք ունենալու, այնպես էլ մենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ ՀՀԿ-ն երկուշաբթի դեմ քվեարկի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ի այս տեսակ մոտեցումը կապված է կուսակցության՝ սկզբունքային լինելու հետ.

«Խնդրում եմ, սա չդիտարկել որպես «ինադու քայլ», քանի որ մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի փոխել Ընտրական օրենսգիրք։ ՀՀԿ-ն քաղաքական ուժ է և, ի տարբերություն տարբեր քաղաքական ուժերի, որոնք մինչեւ 12-ը մի բան են ասում, կեսօրից հետո մեկ այլ բան, երեկոյան լրիվ ուրիշ բան են անում, մենք ունենք սկզբունք»,- ասաց նա։

Մեզ հետ զրույցում Շարմազանովը ներկայացրեց արտահերթ ընտրությունների անցկաման իրենց համար ընդունելի երկու տարբերակները՝ կամ փոփոխված Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալ մայիս-հունիսին, ինչպես ի սկզբանե հայտարարվել էր, կամ դեկտեմբերին ընտրություններ անցկացնել գործող Ընտրական օրենսգրքով։

Խոսելով երկուշաբթի օրվա քվերակության մասին, Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ի ձայնը վճռորոշ չի լինելու. «ՀՀԿ-ի ձայնը վճռորոշ չի լինելու, այ հենց այստեղ է սկզբունքային տարբերությունը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թուղթ ու գրիչով, ինչպես Պեպոն կասեր՝ բարաթով, 63-ից ավելի պատգամավոր ունի, որոնք հայտարարել են, որ սատարում են վարչապետին, ինչո՞ւ են սլաքներն ուղղում ՀՀԿ-ի դեմ»,- եզրափակեց Է.Շարմազանովը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ