25 10 2018

Մամեդյարովը Փաշինյանին կոչ է արել «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»

Մամեդյարովը Փաշինյանին կոչ է արել «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը:

Բաքվին դուր չեն եկել Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 24-ի հայտարարություններն այն մասին, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը:

«Նախ և առաջ, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: Դրանում հստակ նշված է, որ արցախյան հիմնախնդրի մասնակից կողմերն են Ադրբեջանն ու Հայաստանը, և բանակցությունները վարվում են Բաքվի և Երևանի միջև»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ