25 10 2018

Կոստանյանը կլքի Հայաստանը և քաղաքականությունը․ News.am

Կոստանյանը կլքի Հայաստանը և քաղաքականությունը․ News.am

ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը բացառում է իր՝ քաղաքականության մեջ մնալը այս ԱԺ–ի գործունեության ավարտից հետո։ Նա իր հետագա գործունեությունը տեսնում է մասնագիտական հարթության մեջ։

«Միանշանակ, դա չի քննարկվում։ Դա բացառվում է ուղղակի։ Ես ի սկզբանե բացառում եմ քաղաքական դաշտում, առավել եւս պառլամենտական գործունեության մեջ, իմ մնալը՝ անկախ ցանկացած առաջարկությունից»,– News.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանը։

Գեւորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանի թիմի հետ խնդիր չունի, ընդհակառակը, նրանց «նորմալ ժողովուրդ» է համարում, նպատակներն ու սկզբունքները իր համար ընդունելի են, բայց ինքը քաղաքականության մեջ իրեն չի տեսնում։

Կոստանյանը աշխատանքի առաջարկ ունի արտասահմանից. Եվրախորհրդարանը ստեղծում է ԵՄ դատախազություն, որը հսկողություն է իրականացնելու ԵՄ կողմից անդամ երկրներին տրամադրվող գումարների ծախսման իրավաչափության նկատմամբ. Կոստանյանին առաջարկել են աշխատել այդ կառույցում՝ ոչ թե իբրեւ ՀՀ ներկայացուցիչ, այլ, ինչպես ինքն ասաց, իբրեւ «Կոստանյան Գեւորգ»։

Ճնշումներով եւ կոմպրոմատներով Կոստանյանին իրենց կողմը քաշելու կասկածներին պատգամավորը հակադարձեց. «Հիմա պատկերացրեք՝ նախկին իշխանության ներկայացուցիչ եք, նոր իշխանությունը ինչ–որ կոմպրոմատներով ձեզ քաշում է իր կողմը. բա պատկերացնում ե՞ք՝ նախկին իշխանությունը ինչքան կոմպրոմատ կարող է ունենալ ձեզ վրա։ Ես ալոգիկ եմ համարում ընդհանրապես կոմպրոմատների մասին մտածելն անգամ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ