24 10 2018

Իվանիշվիլին աջակցել է նախագահի անկախ թեկնածուին

Իվանիշվիլին աջակցել է նախագահի անկախ թեկնածուին

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել երկմտող քաղաքացիների ընտրել  անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։ Այս մասին գրում է  Интерфакс-ը:

Իվանիշվիլիի խոսքով՝ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նա կարող է հաղթել ընտրություններում առաջին փուլում` ստանալով ընտրողների ձայների 53 տոկոսը:

Իվանիշվիլին կարծում է, որ նախկին իշխանական կուսակցության երկու թեկնածուները՝ Գրիգոլ Վաշաձեն և Դավիդ Բակրաձեն չեն կարողանա մրցակից դառնալ Սալոմե Զուրաբիշվիլիի համար։

«Վրացական երազանք»-ի նախագահը հայտնել է, որ հակառակորդները փորձում են Զուրաբիշվիլիին մեղադրել Վրաստանի շահերին դավաճանելու մեջ։

Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան 2018-ի հոկտեմբերի 28-ին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ