23 10 2018

Ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար

Ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար

«Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի գործընկերների հետ նախաձեռնում է ստորագրահավաք երկուշաբթի արտահերթ նիստ գումարելու համար, որի օրակարգում կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Այս մասին հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հորդորում եմ ՀՀԿ-ի մեր գործընկերներին, որ երեկ ամբիոնից նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար ու գրագետ ընթացակարգեր է սահմանում, չբոյկոտեն, չտանեն սադրանքների, ներկա լինեն եւ մասնակցեն Ընտրական օրենսգրքի քննարկմանը: Վստահ եղեք, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ի սկզբանե իրենց համաձայնությունը տվել են նոր Ընտրական օրենսգրքին, անպայմանորեն լինելու են եւ քվեարկելու են: Կոչ եմ անում բոլոր նրանց, որոնք ուզում են, որ երկրում տեղի ունենան արդար ընտրություններ այնպիսի օրենսգրքով, որը հետո ընտրությունների վստահելիության խնդիր չի առաջացնելու, միանան այսօր քիչ անց սկսվող ստորագրահավաքին»,-հայտարարեց Զոհրաբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ