20 10 2018

ՀԱՊԿ ԳԽ փոփոխման գործընթացը կարճ ժամանակում կավարտվի․ ԱԳՆ

ՀԱՊԿ ԳԽ փոփոխման գործընթացը կարճ ժամանակում կավարտվի․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ТАСС-ի թղթակցին հաղորդել է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փոփոխման գործընթացը կարճ ժամանակում կավարտվի։ 

«Գլխավոր քարտուղարի փոփոխման և ՀԱՊԿ նոր ղեկավար նշանակելու գործընթացը տեղի կունենա 2 փուլով։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխմանը, այդ գործընթացը շատ կարճ ժամանակում կավարտվի։ Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ կանոնակարգը նման իրավիճակ չի նախատեսում։ Համընդհանուր որոշում է պետք, որպեսզի հետագայում նման դեպքերում հստակ մոտեցում լինի»,- նշել է փոխնախարարը։

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ «կա՛մ երկիրը, որն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը, նոր թեկնածու կառաջադրի, կա՛մ կազմակերպության նախագահությունը կանցնի այբբենական կարգով հաջորդ երկրին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ