19  10  2018

Ինձնից ակնկալեք նորմալ աշխատանք․ Սյունիքի մարզպետի կոչը՝ բնակիչներին

Ինձնից ակնկալեք նորմալ աշխատանք․ Սյունիքի մարզպետի կոչը՝ բնակիչներին

Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Սյունիք համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ բնակիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ իրենից նորմալ աշխատանք ակնկալեն։

«Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայսատանում կերտելու ենք հիանալի ապագա: Միայն հավատով լցվեք, պարոն վարչապետն ամեն ինչ ասեց։ Ուզում եմ, որ ինձնից և ամբողջ մեր վարչակազմից ակնկալեք նորմալ աշխատանք։ Շնորհակալ եմ ձեզնից »,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ոչ մի գերատեսչություն միայանակ չի կարող լուծել կուտակված խնդիրները:

«Մենք միասին բացել ենք մեր երեխաների համար լավ ապագա կերտելու հնարավորությունը։ Մեր նպատակը, մեր մեթոդաբանությունը հետևյալն է՝ մենք մտածում ենք, որ մեր ժողովրդի համար պետք է աշխատելու հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հայրենիքում», - նշեց վարչապետը:

«Շատ մարդիկ կան, որ այստեղ` Հայաստանում ինչ-որ գործեր չեն անում, գնում են ՌԴ-ում ամեն գործ էլ անում են: Ընդհանրապես ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի, ամենամեծ հարգանքը տածում եմ աշխատող մարդկանց նկատմամբ: Ես գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ, որվհետև եթե աշխատող մարդիկ չլինեին Սյունիքը միչև էսօր ամուր, ոտքի վրա կանգուն չէր լինի», - շեշտեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ