19 10 2018

Ընտրական Օենսգրքի փոփոխության նախագիծը միաձայն հավանության արժանացավ

Ընտրական Օենսգրքի փոփոխության նախագիծը միաձայն հավանության արժանացավ

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, հոկտեմբերի 19-ի նիստում, դրական եզրակացություն տվեց օրինագծերի նախագծին, որոնց թվում էր նաև ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բխում են այն պահանջներից, որոնք ձևավորվել են դեռ ապրիլ–մայիս ամիսներին հեղափոխության ժամանակ։

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է առավելագույնս պարզեցնել ԸՕ–ն՝ թողնելով միայն փակ համամասնական ընտրակարգը, բացառել քվեարկությունը տարածքային ցուցակներով։ Իսկ բազմակարծության ապահովման համար իջեցնել անցողիկ շեմը։ Կկրճատվի ընտրագրավը՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն քաղաքական ուժերը կվճարեն 7.5 մլն դրամ գրավ։

Նաև նախատեսվում է ավելացնել կանանց մասնակցությունը ԱԺ աշխատանքներին, որի արդյունքում կին պատգամավորների թիվը խորհրդարանում նախատեսվում է առնվազն 30 տոկոսի հասցնել։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ