18 10 2018

Կապանցիները վրդովված են նոր իշխանության վարքից. «Հրապարակ»

Կապանցիները վրդովված են նոր իշխանության վարքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա։ Դժգոհության ալիք է բարձրացրել ոչ միայն Կապանում, այլև ողջ մարզում։

Կապանցիները վրդովված են հատկապես այն փաստից, որ կիրակի օրը կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարչապետի խորհրդական-օգնականները գնացել էին Կապան՝ շրջում էին փողոցներով՝ հայտարարելով, որ իրենց թեկնածուն Նարեկ Բաբայանն է, և խնդրում քվեարկել նրա օգտին։

Իսկ հոկտեմբերի 19-ին էլ Սյունիք կմեկնի վարչապետ Փաշինյանը՝ մասնակցելու նախընտրական հանրահավաքին, չնայած նախապես նման մտադրություն չուներ։

Կապանցիներն ապշած են՝ Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևէ չի եղել, երբ քաղաքապետի ընտրությունների համար Երևանից նախարարներ ու վարչապետ գան»։

Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ