11  10  2018

Աշխարհը կփլուզվեր առանց Եվրամիության․ Մոգերինի

Աշխարհը կփլուզվեր առանց Եվրամիության․ Մոգերինի

Աշխարհը կփլուզվեր առանց Եվրամիության: Այս կարծիքին է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է РИА Новости-ն:

«Մի պահ մտածեք այդ մասին: Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, որ ԵՄ-ն համաշխարհային բեմից հենց հիմա անհետացել է մեկ ամսով, մեկ շաբաթով, կամ մի քանի օրով: Աշխարհն ուղղակի կփլուզվեր»,-ասել է Մոգերինին Ֆինլանդիայում դասախոսության ժամանակ։

«Աշխարհն այժմ լավագույն վիճակում չէ, սակայն առանց Եվրոպական միության այն շատ ավելի վատ դրության մեջ կլիներ։ Ես վստահ չեմ, որ սա շատ լավատեսական կարծիք է, սակայն աշխարհը կարող է շատ ավելի վատ վիճակում լինել, քան այսօր։ Այսպիսին է փաստերի իրողությունը»,- ասել է Մոգերինին՝ կոչ անելով «գիտակցել, որ աշխարհը Եվրոպային է նայում որպես կոմնորոշիչների փնտրտուքներում հաշվարկի կետ»։

«Հանեք բոլոր գործողությունները, որոնք մենք ձեռնարկում ենք ողջ աշխարհում որպես Եվրոպական միություն՝ անդամ պետությունների հետ միասին, թող լինի անվտանգության և խաղաղության հարցով, զարգացման, հումանիտար գործունեության, դիվանագիտության հարցերով, և դուք կհասկանաք, որ աշխարհում իրավիճակը, անխոս, շատ ավելի վատը կլինի»,- հավելել է  նա։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ