10  10  2018

Փետրվարին ՏԻՄ արտահերթ ընտրություններ կլինեն

Փետրվարին ՏԻՄ արտահերթ ընտրություններ կլինեն

ՀՀ կառավարությունը որոշումներ ընդունել է Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր և Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքներում փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի  ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին: Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի  ղեկավար Արծրուն Ղարիբյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2015 թվականի հունիսի 7-ին:

Արարատի մարզի Արևաբույր համայնքի  ղեկավար Մարտին Ավետիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի  ղեկավար Մհեր Մովսիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ