10  10  2018

Մանդատ ստանալուն պես՝ լքեց ՀՀԿ-ն

Մանդատ ստանալուն պես՝ լքեց ՀՀԿ-ն

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ կատարել է իր խոստացած երեք քայլերը.

«Խոստացածս առաջին 3 քայլերը 9.10.18թ. դրությամբ արված են՝

1. Մանդատը վերցրել եմ

2. ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումը ուղարկել եմ

3. Միացել եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջին»,-գրել է Մարտուն Գրիգորյանը: 

Պատգամավորը տեղադրել է իր նշած քայլերը հաստատող լուսանկարներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ