10 10 2018

Ալիևը բացառում է ԼՂ ներգրավումը բանակցային գործընթացին

Ալիևը բացառում է ԼՂ ներգրավումը բանակցային գործընթացին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին: Այս մասին ելույթով Ադրբեջանի նախագահը հանդես է եկել սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանը նվիրված կառավարական նիստում, գրում է Trend.az-ը։

Իլյամ Ալիևի խոսքով՝ բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց էր ունեցել Ալիևի հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ