09  10  2018

Ադրբեջանը Իտալիայից 10 ուսումնամարտական ինքնաթիռ է գնել

Ադրբեջանը Իտալիայից 10 ուսումնամարտական ինքնաթիռ է գնել

Ադրբեջանը Իտալիայից ձեռք է բերել 10 ուսումնամարտական M-346 ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը: Ինչպես նշվում է, ևս 15 օդանավ պատվիրվել է:

М-346-ը օդանավ է, որը նախատեսված է Իտալիայի և այլ երկրների ՌՕՈւ օդաչուների թռիչքային պատրաստվածության բարձրացման համար:

Առաջին թռիչքն այն կատարել է 2004 թվականի հուլիսին։ Ինքնաթիռն ունի F-124-GA-20 տուրբոռեակտիվ երկու շարժիչ, որոնք թույլ են տալիս մինչև 1050կմ/ժամ արագության հասնել։ Այն կարող է հրթիռներ և ռումբեր կրել՝ մինչև 3 տոննա քաշով։

Իտալիայի ռազմաօդային ուժերում արդեն կան 18 այսպիսի ինքնաթիռներ, Սինգապուրի ռազմաօդային ուժերում՝ 12, Իսրայելի՝ 30, Լեհաստանի՝ 8։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ