09  10  2018

Ֆելիքս Ցոլակյանի մանդատը տրվել է Մարտուն Գրիգորյանին

Ֆելիքս Ցոլակյանի մանդատը տրվել է Մարտուն Գրիգորյանին

ԱԺ նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի պատգամավորական մանդատը ԿԸՀ որոշմամբ տրվել է Մարտուն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Ֆելիքս Ցոլակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Կամոյի Գրիգորյանին տալու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ