08  10  2018

Փաշինյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ–ի հետ

Փաշինյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի և ՀՅԴ–ի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել է եկրում ստեղծված վիճակը։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չգիտի՝ Արմեն Սարգսյանը կստորագրի՞ ԱԺ կանոնակարգում փոփոխությունները։

«Կարծում եմ ինքը հայտարարություններ կանի, բայց ես կարծում եմ, որ իմ Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման մենք հաշվի կառնենք։ Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը։ Ըստ էության, նա պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Ես պատրաստվում եմ նաև այդ հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի իրավիճակը և հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք։ Կարծում եմ՝ Դաշնակցության հետ նույնպես կլինի հանդիպում, որովհետև Փարիզում գտնվելու ընթացքում նաև որոշակի շփումներ են եղել Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ»,–ասաց նա։

 

«Ստեղված իրավիճակում ես դե յուրե եմ հրաժարական տալիս, սակայն դե ֆակտո հրաժարական չեմ տալիս։ Այստեղ ի՞նչն է նրբությունը, ես տեսնում եմ,որ հիմա շատ մեծ հանրային անհագստություն, դժգոհություն կա դրա հետ կապված։ Ես չեմ ուզում նմանվել այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է նրանց հրաժարականը, սակայն նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ երբ հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս, բայց պետք է այնպես անենք, որ այս իրավիճակը հանրությանը հասկանալի լինի իր բոլոր նրբություններով, քանի որ որևէ գործողություն ես չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար։ Բայց մենք պետք է արտահերթ ընտրություններ անենք, ինչպես ես ասացի այս բարիկադային ռեժիմից անցնելու առօրյա աշխատանքային ռեժիմի և կոնկրետ արդյունքների հասնենք»,– հավելեց վարչապետը։

Հարցին, թե՝ եթե խորհրդարանը հրաժարական չտա՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ