08 10 2018

ՀՀ-ն և ՌԴ-ն համագործակցում են՝ չնայած ՀՀ-ում անկայունության պահպանմանը․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն և ՌԴ-ն համագործակցում են՝ չնայած ՀՀ-ում անկայունության պահպանմանը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Известия թերթին տված հարցազրույցում հայտնել է՝ ՌԴ և Հայաստանի համագործակցությունը շարունակվում է, չնայած ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակի անկայունությանը։

«Չնայած Հայաստանում պահպանվում է ներքաղաքական որոշակի անկայունությունը, համագործակցության կոնկրետ ոլորտներում համակարգված համատեղ աշխատանք է տարվում: Փոխադարձ առևտրի դրական դինամիկան նշանակալից է. 2018 թվականի առաջին կեսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 23.4 տոկոս` մինչև 925.6 մլն դոլար», - նշել է նա՝ հավելելով, որ կողմերը շարունակում են ակտիվ երկխոսություն պահպանել։

«Հաշված ամիսների ընթացքում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեք և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկու հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մեր առաջնորդները հեռախոսով մի քանի անգամ շփվել են», - ասել է նա:

Ըստ Կարասինի՝ Մոսկվայի և Երեւանի միջև նման հաճախակի հաղորդակցության արդյունքը կլինի Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը «ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների` ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ