03  10  2018

Ո՞վ է անցումային արդարադատության գաղափարի հեղինակը․ Hraparak.am

Ո՞վ է անցումային արդարադատության գաղափարի հեղինակը․ Hraparak.am

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրութուն է տարածել, որում նշվում է, որ դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, երկրից դուրս բերված ակտիվների վերադարձման հարցերով, անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձին, այդ ոլորտներում քրեական քաղաքականության շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ, գրում է Hraparak.am-ը։

Այս հաղորդագրությունն ուշագրավ է նրանով, որ գլխավոր դատախազը անցումային արդարադատության մասին խոսում է Սորոսի հիմնադրամի, նույն ինքը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ներկայացուցիչների և դրա ղեկավար Լարիսա Մինասյանի հետ։ Մինչդեռ այս գաղափարի մասին մենք առաջին անգամ լսեցինք Լևոն Տեր-Պետրոսյանից։ Փաստորեն, այս գաղափարը Հայաստանի սահմաններից դուրս էլ է քննարկվել կամ գուցե հենց այնտեղ է ծնունդ առել՝ սորոսականների կողմից, և բնավ էլ «տեղական արտադրության» իդեա չէ։ Սա կարող է բավականին հետաքրքիր եզրահանգումների առիթ տալ հեղափոխության հանգույն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Hraparak.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ